Thursday, January 26, 2012

Ինքնաթիռ` Սթիվ Ջոբսի անունով

Panorama.am. 26-1-2012- Virgin America ընկերությունն իր Airbus A320 ինքնաթիռներից մեկը կոչել է Սթիվ Ջոբսի անունով: Ինքնաթիռի քթամասին գրված է Apple-ի հիմնադրի հայտնի արտահայտությունը. «Մնացեք քաղցած, մնացեք անխոհեմ», որը նա ասել էր Ստենֆորդի համալսարանում 2005 թվականին: Ամերիկյան ավիաընկերությունն աչքի է ընկնում իր ինքնաթիռների յուրատիպ անուններով: Այսպես, ընկերության պարկում կան «Մեկ տարեկան կույս», «Իմ մյուս փոխադրամիջոցը տիեզերանավն է», «Գերճանճ» և այլ անուններով ինքնաթիռներ:

No comments: