Monday, January 9, 2012

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ

News.am. 8-1-212- Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուօղլուն հունվարի 7 -ին վերադարձել է Փարիզ, որտեղ մտադիր է ջանքեր գործադրել` Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: TRT Russian-ը միաժամանակ նշում է, թե «դեսպանը կանչվել էր Թուրքիա` խորհրդատվությունների համար»:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 10-ից կսկսի աշխատանքները, եւ թուրք դիվանագետը կփորձի արգելափակել հայամետ օրինագծի քննարկումը Սենատում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 22-ին: Դրանից հետո Անկարան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից եւ հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ 8 կետանոց պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին:

No comments: