Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վրաստանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել փլուզումից փրկելու Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որի մի մասը փլուզվել է հունվարի 9-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:
Այսօր տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի նիստում Մայր Աթոռն ընդունել է հայտարարություն, որում իր անհանգստությունն է հայտնում կատարվածի վերաբերյալ և Վրաստանին կոչ անում պահպանել հայկական մշակութային ժառանգությունը:
«Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրհայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերին` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից ՍԲ Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայող թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»,- ասվում է հայտարարության մեջ:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment