Thursday, January 12, 2012

Իրանական մամուլը ևս անդրադարձել է հայազգի մեծանուն հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվանը

Panorama.am. 11-1-2012- Իրանական մամուլը ևս անմասն չմնաց մեծանուն հայ հետախույզի մահվան լուրին անդրդառանալուց: Մասնավորապես «Թաբնաք.իռ» կայքը իր «87 տարեկանում մահացել է ԽՍՀՄ մեծանուն հետախույզ Գևորգ Վարդանյանը» վերնագրով հոդվածում պատմում է մեծանուն հետախույզի` 1943թ. Իրանում ծավալած գործունեության մասին, մանրամասն ներկայացնում կենսագրության հիշարժան դրվագները, նշում, թե ինչպիսի պարգևներ է ստացել: Նշենք, որ հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինյան հիվանդանոցում մահացել է հայ հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը:

No comments: