News.am. 2-2-2012- Դիարբեքիրի Սուրիչի շրջանում գտնվող պատմական շենքերից մեկի բակում, որտեղ եղել է բանտ եւ այնուհետ JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) շտաբ, վերանորոգման ժամանակ հայտնաբերված մարդկային կմախքների շուրջ խոսակցությունները թեժացել են։
Սկզբնական շրջանում հայտարարվեց, թե կմախքները պատկանում են JITEM-ի կողմից 1990-ականներին սպանված քրդերին։ Հայտնաբերված կմախքների գործով Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկ Դիարբեքիրի գլխավոր դատախազի տեղակալ Ահմեդ Քարաջան հայտարարել է, թե կմախքներն ավելի հին։
Խնդրի հետ կապված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Գալիփ Էնսարօղլուն նշել է, թե այդ տարածքում բանտը կառուցվել է 1880-ականներին եւ այդ կմախքներն այդ ժամանակաշրջանի են։
Թուրքական Taraf-ի սյունակագիր Այհան Աքթարն իր հրապարակման մեջ ներկայացնում է 1915-ին Դիարբեքիրում Անգլիայի հյուպատոսությունում թարգմանիչ աշխատած Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որում նշվել է, թե այդ բանտում հավաքել են հայերին, ապա կոտորել։ Նշվում է, որ Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որը գտնվում է ամերիկյան արխիվներում, մանրամասնորեն նկարագրում է Դիարբեքիրի կոտորածները։
Նշենք, որ JITEM-ի նախկին շտաբի տարածքից արդեն հայտնաբերվել են շուրջ 30 կմախքներ։Thursday, February 2, 2012
Դիարբեքիրում 1915-ին կոտորված հայերի նոր գերեզմանո՞ց են հայտանաբերել
News.am. 2-2-2012- Դիարբեքիրի Սուրիչի շրջանում գտնվող պատմական շենքերից մեկի բակում, որտեղ եղել է բանտ եւ այնուհետ JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) շտաբ, վերանորոգման ժամանակ հայտնաբերված մարդկային կմախքների շուրջ խոսակցությունները թեժացել են։
Սկզբնական շրջանում հայտարարվեց, թե կմախքները պատկանում են JITEM-ի կողմից 1990-ականներին սպանված քրդերին։ Հայտնաբերված կմախքների գործով Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկ Դիարբեքիրի գլխավոր դատախազի տեղակալ Ահմեդ Քարաջան հայտարարել է, թե կմախքներն ավելի հին։
Խնդրի հետ կապված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Գալիփ Էնսարօղլուն նշել է, թե այդ տարածքում բանտը կառուցվել է 1880-ականներին եւ այդ կմախքներն այդ ժամանակաշրջանի են։
Թուրքական Taraf-ի սյունակագիր Այհան Աքթարն իր հրապարակման մեջ ներկայացնում է 1915-ին Դիարբեքիրում Անգլիայի հյուպատոսությունում թարգմանիչ աշխատած Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որում նշվել է, թե այդ բանտում հավաքել են հայերին, ապա կոտորել։ Նշվում է, որ Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որը գտնվում է ամերիկյան արխիվներում, մանրամասնորեն նկարագրում է Դիարբեքիրի կոտորածները։
Նշենք, որ JITEM-ի նախկին շտաբի տարածքից արդեն հայտնաբերվել են շուրջ 30 կմախքներ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment