1in.am. 14-2-2012- ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետան ասել է, որ չի կարծում, թե Իսրայելը որոշում է կայացրել Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ:
Associated Press-ը հաղորդում է, որ Սենատի զինված ծառայությունների կոմիտեի առջև խոսելիս՝ Պանետային ճնշել են, քանի որ մեծացող հավանականություն կա, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի վրա: Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրել է Իրանին վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ, իսկ Իրանը հերքել է մեղադրանքները:
Պանետան ասել է, որ Իրանը մեծ անհանգստության տեղիք է տալիս, և ԱՄՆ-ն՝ Իսրայելի և միջազգային հանրության հետ, պետք է վստահ լինի, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում: Նա ասել է, որ ԱՄՆ-ը և այլ երկրներ կարևոր քայլեր են արել` պատժամիջոցներ սահմանելու առումով, և հատուկ ուշադրություն է դարձրել միջազգային հանրությունը միասնական պահելու կարևորությանը:
Պանետան ասել է, որ, ինչպես ենթադրում է նաև նախագահ Բարաք Օբաման, Իսրայելը դեռ որոշում չի կայացրել:
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment