Monday, February 20, 2012

Էգեմեն Բաղըշ. Ես թուրք նախարար եմ, ինձ չեն կարող ձերբակալել

Panorama.am. 20-2-2012- Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը թուրքական հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադարձել է Շվեցարիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար իր դեմ սկսված հետաքննությանը: Տեղեկացնում է թուրքական «Haber3.com» լրատվական կայքը: «Haber3.com»-ի տեղեկացմամբ` լրագրողի հարցին, թե արդյոք մոտ ժամանակներս Բաղըշը կկարողան գնալ Շվեցարիա և հետաքննությունը ինչ փուլում է, նա պատասխանել է. «Եթե պետք լինի կգնամ: Ինձ հետաքննության վերաբերյալ ոչ մի բան պաշտոնապես չի փոխանցվել: Այնտեղ մի հայկական կազմակերպության ճնշմամբ է հետաքննությունն անցկացվում: Ես Թուրքիայի հանրապետության նախարար եմ և ոչ ոք իրավունք չունի Թուրքիայի նախարարին ձերբակալել»:

No comments: