Panorama.am. 21-2-2012- Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Նախիջևանում կայանալիք եռակողմ հանդիպման ժամկետն անորոշ է:
Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը:
Ս.թ. հունվարին ԻԻՀ ԱԳ ԱՊՀ, Ասիայի և Օվկիանիայի երկրների հարցերով փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում եռակողմ հանդիպում կունենան Նախիջևանում:
Հիշեցնենք, որ Իրան-Թուրքիա-Ադրբեջան առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել 2011թ. ապրիլին, Ուրմիայում, որի ավարտին մասնակից երկրները հայտարարել էին, որ երկրորդ հանդիպումը կկայանա արդեն նույն թվականի հոկտեմբերին Նախիջևանում:
Սակայն, իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ`Ադրբեջանի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը և Սիրայի հարցում Իրանի և Թուրքիայի հակառակ դիրքորոշումները առիթ հանդիսացան, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգվի այդ հանդիպումը:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment