News.am. 23-2-2012- Թմրավաճառության աճի խրախուսումը Ադրբեջանի հանրապետության մի շարք պաշտոնական շրջանների քաղաքականությունն է: Այդ մասին հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները:
«Ադրբեջանի հանրապետությունն իր զինվորների մի մասին ղարաբաղյան ճակատային սահմանից տեղափոխում է Աֆղանստան, որպեսզի նրանք վերահսկեն կակաչի հողատարածքները»,-գրում է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Իրանական գործակալությունը շեշտում է, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն իրանցի լրագրողին ձերբակալել են` կասկածելով Ադրբեջանում թմրանյութ պահելու մեջ:
Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, իրանական հեռուստատեսության թղթակից Անար Բայրամլին ձերբակալվել է Բաքվում` ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար:
Մինչդեռ լրագրողի եղբայրը հերքել է այդ պնդումները եւ վստահություն հայտնել, որ թմրանյութը ոտիկանությունում են գցել Բայրամլիի գրպանը:
Իրանական Քաղաքացիական պաշտպանության հիմնադիրը պաշտոնապես իրանցի լրագրողի ձերբակալության պատասխանատվությունը գցել է ԱՄՆ-ի եւ սիոնիստական վարչակարգի վրա:
Thursday, February 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment