Monday, February 20, 2012

ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանի սատանայությունն անպատասխան չի մնա. Իրանի պատասխանը կլինի կտրուկ

Panorama.am. 20-2-2012- Ադրբեջանի սատանայությունն անպատասխան չի մնա. Իրանի պատասխանը կլինի կտրուկ: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Ալիան: Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս Ադրբեջանում իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալության փաստին, նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ սատանայություններն անպատասխան չեն մնա, իսկ Իրանի պատասխանը կտրուկ կլինի: Ֆաթեմե Ալիան նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ադրբեջանի դեսպանության անդամներին պետք է կանչի արտգործնախարարություն և վերոնշյալ խնդրի առնչությամբ նախազգուշացում կատարի: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը:

No comments: