Monday, February 20, 2012

«Թուրքիան մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից». Թաներ Յըլդըզ

1in.am. 20-2-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է գազ գնել ևս երկու երկրներից: Ներկայումս Թուրքիան գազ է գնում Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Նիգերիայից և Ալժիրից (վերջին երկու երկրներից՝ հեղուկ գազ): Ըստ Յըլդըզի՝ ևս երկու երկրի հետ գազային համաձայնագրի կնքումը կդիվերսիֆիկացնի գազի ներկրման աղբյուրները և Թուրքիային հնարավորություն կընձեռի նվազեցնել իր գազամատակարար երկրներից ունեցած կախվածությունը: Յըլդըզը, սակայն, չի նշել, թե որոնք կլինեն այդ երկու երկրները, և երբ նրանց հետ կստորագրվեն համապատասխան համաձայնագրեր: Յըլդըզը հայտնել է, որ 2011 թվականին Թուրքիան ներկրել է 54,1 միլիարդ դոլար նավթ և բնական գազ, ինչը 14 միլիարդ դոլարով ավելի է՝ համեմատած 2010 թվականի հետ: Դրանում քիչ դեր չունի էներգակիրների թանկացումը: Հիշեցնենք, որ 2011 թվականին թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերությունը Թուրքիա է ներկրել 39.7 միլիարդ խորանարդ մետր գազ:

No comments: