Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարում են, որ չեն աջակցելու Իրանի դեմ սանկցիաներին, եթե դրանք չհաստատվեն ՄԱԿ-ում: Պետք է նշել, որ թուրքական տնտեսության բարենպաստ դրությունը շատ բանով կախված է Իրանի հետ հարաբերություններից, որը դարձել է նավթի եւ գազի առաջատար մատակարարը, ինչպես նաեւ թուրքական արդյունաբերության մի շարք ճյուղերի համար կարեւորագույն եւ մոտ շուկա: Իրանի նկատմամբ սանկցաիները հսկայական վնաս կհասցնեն Թուրքիային, ընդ որում արտաքին տնտեսական հարաբերությունների իրանական ուղղությունը չի կարող փոխհատուցվել տեսանելի հեռանկարում:
Ի տարբերություն արաբական պետությունների, որոնք նշանակալի ապրանքային մատակարար չեն (բացի նավթից), Թուրքիան մեծապես կախված է արտաքին շուկաներից, քանի որ նրա տնտեսությունը գերակշռորեն կողմնորոշված է դեպի հումքի եւ սպառման արտաքին շուկաներ: Այդպիսով, Իրանի դեմ պատժամիջոցները միաժամանակ նշանակում են նաեւ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ: Միաժամանակ, Թուրքիան, ինչպես եւ Իրանը, զգուշանում են հարաբերություններում կրիտիկական կետի մոտենալուց, եւ մշտապես հետեւելու են խաղի որոշակի կանոնների՝ հասկանալով, որ առճակատումը կհանգեցնի տարածաշրջանային աղետի:
Սակայն ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները, երբ Թուրքիան ընդունել է ԱՄՆ նախապայմանների մեծ մասը, պայմանավորել են այն տեղը, որը զբաղեցրել է Թուրքիան հակաիրանական ճակատի ձեւավորման մեջ: Իրանցիները պատրանքներ չունեն Մերձավոր Արեւլքում ԱՄՆ ռազմավարությունում Թուրքիայի կողմից իրականացվող դիրքորոշումների եւ գործառույթների հարցում եւ սպասում են վատագույնին, այսինքն, ինչը դեռ անհնար է, Իրանին զանգվածային ռազմական հարված հասցնելուն: Սակայն, այս բոլորը թուրք-իրանական հարաբերություններում պարզապես առանձին դրվագներ են, սակայն եթե խոսենք Թուրքիայի գլխավոր խնդրից, ապա դա Իրանի էքսպանսիայի զսպումն է երկարաժամկետ ռազմավարական հեռանկարում: Այդ պատճառով, ասել, որ Թուրքիան չի մասնակցում սանկցիաներին, պարզապես պրոֆանացիա է:
Նույն ձեւով Ադրբեջանը, որը հետախուզական «հրապարակ» է դարձել Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի հետախուզական գործունեության համար: Բացի այդ, Ադրբեջանը Իրանի համար հյուսիսային ուղղությունում դարձել է գլխավոր ապակայունացնող գործոն: Իրանը խորքային եւ համակարգային աշխատանք է տարել Ադրբեջանը որպես պետություն եւ հասարակություն տապալելու համար եւ այժմ արդեն չի թաքցնում դա:
Ադրբեջանը ամուր թիկունքի եւ անվտանգության երաշխիքների մեծ կարիք ունի, քանի որ Իրանը դիտարկում է նրան որպես թիվ 1 թշնամի: Տվյալ պայմաններում Ադրբեջանը հասկանում է նաեւ, որ իր անվտանգության միակ իրական երաշխավորը կարող է ԱՄՆ-ն լինել, եւ իհարկե, գործնականում պատրաստ է մատուցել ամեն տեսակի ծառայություն: Հնարավոր է, Թուրքիան եւ Ադրբեջանը որոշակի շրջանակներում պայմանավորվել են Իրանի նկատմամբ դիրքորոշման հարցում, ինչը այսպես թե այնպես, շուտով կպարզվի: Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ սպեկուլյատիվ դիրքորոշումը պետք է օգտագործվի որպես փաստարկ ԱՄՆ եւ Հայաստանի հարաբերություններում, հակաիրանական սանկցաիների հարցում, եթե ստիպված լինեն անել դա:
Իգոր ՄուրադյանSaturday, February 11, 2012
Թուրքիա, Ադրբեջան. Իրանի դեմ սանկցիաներ

Իգոր Մուրադյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment