Tuesday, February 21, 2012

Սիրիայում են թուրք և իսրայելցի հատուկջոկատայինները. մամուլ

Tert.am. 20-2-2012- Սիրիայի տարածք են մտցվել թուրք և իսրայելցի հատուկջոկատայինները, որոնք աջակցում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալել ձգտող ընդդիմությանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին, հանգստյան օրերին սիրիական բանակը պատանդ է վերցրել 50 թուրք հետախույզ զինվորականների, որոնք ռազմական գործի հմտություններ են սովորեցրել սիրիական ընդդիմության մարտական խմբավորումներին: Գերեվարված թուրք հետախույզներից յոթը խոստովանել են, որ իրենք ահաբեկչական օպերացիաների անցկացման դասընթացներ են անցել իսրայելական Մոսադ հետախուզական ծառայությունում: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները` վկայակոչելով սիրիական ուժային կառույցների ներկայացուցիչներին, Սիրիայի տարածքում է նաև իսրայելական մի ջոկատ, որն աջակցում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակին: Սիրիայում մոտ մեկ տարի է բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվելէ մոտ 6.000 մարդ:

No comments: