Thursday, February 16, 2012

Օտարերկրյա հետազոտողները անդրադարձել են ԼՂ հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին

News.am. 15-2-2012- Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կազմում գործող Նուբարյան գրադարանի կողմից հրատարակվող «Արդիական խնդիրների հայկական հանդեսի» քաղաքագիտական շարքի հերթական 2011 թ. դեկտեմբերյան թիվ 13-14 թողարկումը` քաղաքագետներ Ռայմոն Կեւորկյանի եւ Ժյուլիեն Զարիֆյանի ընդհանուր խմբագրությամբ, լույս է տեսել: Թողարկումը նվիրված է Հարավային Կովկասի արդիական խնդիրներին եւ վերնագրված է «Հարավային Կովկաս. ազգ-պետությունները եւ միջազգային խաղադրույքները»: Համարում ընդգրկված են ֆրանսիացի, ամերիկացի եւ ֆրանսահայ 12 քաղաքագետների հոդվածները` ներառված երկու հիմնական բաժինների մեջ` «Տարածքներ, ազգային կառույցներ, հակամարտություններ» եւ «Միջազգային խաղադրույքներ»: Ֆրանսիայում գործող ազդեցիկ քաղաքագիտական եւ համալսարանական շրջանները եւ ԱՄՆ Ջորջթաուն համալսարանը ներկայացնող հետազոտողներն անդրադարձել են Հարավային Կովկասին, այն բաղադրող երեք պետություններին ու ինքնորոշման ուղի բռնած պետական կազմավորումներին առնչվող արդիական խնդիրներին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ միջազգային ու տարածաշրջանային խոշոր դերակատարների ներգրավվածությանն ու հետապնդած նպատակներին: Հատկապես ուշագրավ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված անդրադարձները:

No comments: