Tert.am. 15-2-2012- Այսօր Իրանում շահագործման է հանձնվել սեփական նախագծման, չորրորդ սերնդի ցենտրիֆուգների նոր կասկադը: Այն գտնվում է ՆԱթանզ քաղաքում` ուրանի հարստացման ձերնարկության տարածքում:
«Նոր ցենտրիֆուգները նախորդից երեք անգամ ավելի հզոր են», - իրանական հեռուստատեսության եթերում ասել է Միջուկային էնէրգիայի իրանական կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին:
Թեհրանը պարբերաբար շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի և միջուկային զենքի ստեղծման ծրագրեր չունի: Սակայն ՄԱԳԱՏԷ-ում պնդում են , որ Իրանը գաղտնի կերպով աշխատում է ռազմական նշանակության միջուկային ծրագրի վրա:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment