News.am. 4-2-2012- Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու մասին բազմամիլիոնանոց հայցի մի քանի ամիս շարունակվող քննությունը փակուղի է մտել. 13 500 հայցերից 1700-ը չեն կարողանում գտնել, գրում է «Asbarez»-ը` վկայակոչելով «Glendale News Press»-ը:
Փաստաբան Ռոման Զիլբերֆելդը հայտարարել է, որ 1766 հայց չի գտնվել այն բանից հետո, երբ փաստաթղթերի 41 արկղ փաստաբանների գրասենյակից տարել են չեզոք տարածք` Լոս Անջելեսի «Loyola Law School» իրավունքի դպրոց: Արդյունքում 10 արկղ անհետացել է:
Զիլբերֆելդը պնդում է, որ փոխհատուցման հիմնադրամի ադմինիստրատոր Պերսահ Կարտալյանը տեղափոխել է արկղերը: Ավելի վաղ, երկու կողմերն էլ պայմանավորվել էին, որ բոլոր հայցերը լայն աուդիտի կենթարկվեն:
Նշենք, որ հաջորդ լսումը նշանակված է ապրիլի 2 –ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ամերիկացի դաշնային դատավորը զոհերի փոխհատուցման հիմնադրամի հաշվապահական հաշվետվություններում անհապատասխանությունների հարցով փաստաբաններին երկու շաբաթ էր տվել` քննարկելու համար համաձայնագրի տարբերակ կամ դատարանի հրամանով լայն աուդիտի ենթարկվել:Saturday, February 4, 2012
Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու մասին բազմամիլիոնանոց հայցի քննությունը փակուղի է մտել
News.am. 4-2-2012- Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու մասին բազմամիլիոնանոց հայցի մի քանի ամիս շարունակվող քննությունը փակուղի է մտել. 13 500 հայցերից 1700-ը չեն կարողանում գտնել, գրում է «Asbarez»-ը` վկայակոչելով «Glendale News Press»-ը:
Փաստաբան Ռոման Զիլբերֆելդը հայտարարել է, որ 1766 հայց չի գտնվել այն բանից հետո, երբ փաստաթղթերի 41 արկղ փաստաբանների գրասենյակից տարել են չեզոք տարածք` Լոս Անջելեսի «Loyola Law School» իրավունքի դպրոց: Արդյունքում 10 արկղ անհետացել է:
Զիլբերֆելդը պնդում է, որ փոխհատուցման հիմնադրամի ադմինիստրատոր Պերսահ Կարտալյանը տեղափոխել է արկղերը: Ավելի վաղ, երկու կողմերն էլ պայմանավորվել էին, որ բոլոր հայցերը լայն աուդիտի կենթարկվեն:
Նշենք, որ հաջորդ լսումը նշանակված է ապրիլի 2 –ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ամերիկացի դաշնային դատավորը զոհերի փոխհատուցման հիմնադրամի հաշվապահական հաշվետվություններում անհապատասխանությունների հարցով փաստաբաններին երկու շաբաթ էր տվել` քննարկելու համար համաձայնագրի տարբերակ կամ դատարանի հրամանով լայն աուդիտի ենթարկվել:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment