Monday, February 20, 2012

Իրանը դադարեցնում է նավթի վաճառքը Ֆրանսիա և Բրիտանիա

Terrt.am. 19-2-2012- Իրանի նավթի նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է նավթի վաճառքը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին, այս մասին հաղորդում է BBC գործակալությունը: Նախարարության խոսնակ Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարը նախարարության կայքում զետեղված հայտարարությունում ասել է, որ իրանական նավթը կվաճառվի այլ ընկերությունների: Եվրամիության անդամ երկրներն անցած ամիս համաձայնել էին դադարեցնել իրանական նավթի ներկրումը 2012թ. հուլիսից` քայլ, որը նպատակ ուներ ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի այն դադարեցնի ուրանի հարստացման իր ծրագիրը: ԱՄՆ-ը և Արևմուտքը կասկածում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է ատոմային ռումբ պատրաստել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը պնդում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Ֆրանսիական AFP գործակալության հաղորդմամբ` Իրանի որոշումը էական ազդեցություն չի ունենա Ֆրանսիայի տնտեսության վրա, քանի որ անցած տարի Ֆրանսիան Իրանից գնել է երկրում սպառվող նավթի ընդամենը 3%-ը, ինչն օրական կազմում է 50,000 բարել նավթ: Մեծ Բրիտանիայի դեպքում այց ցուցանիշն ավելի պակաս է: Մեծ Բրիտանիայի կառավարությունից BBC-ն ասել են, որ Թեհրանի որոշումն էապես չի ազդի երկրի էներգետիկ անվտանգության վրա:

No comments: