Sunday, February 19, 2012

Թեհրանը պատրաստ է մեկ օրում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Կահիրեի հետ

1in.am. 19-2-2012- Թեհրանը պատրաստ է մեկ օրվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Կահիրեի հետ: Այս մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները` հիմնվելով Եգիպտոսում իրանցիների շահերի պաշտպանության բյուրոյի ղեկավար Մաջթափի Ամանի հայտարարության վրա: «Իրանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել այն նույն օրը, երբ Եգիպտոսը կտա իր համաձայնությունը».- ասել է Իրանի ներկայացուցիչը: Թեհրանը հասկանում է, որ Եգիպտոսն այժմ բավականին շատ ներքին խնդիրներ ունի, և ըստ Ամանի` դեռ որոշ ժամանակ կպահանջվի վերջնական որոշում կայացնելու համար: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1978թ., երբ Եգիպտոսը խաղաղության համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ: 2011 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Իրանը ցանկանում է վերականգնել նախկին հարաբերությունները, հատկապես` խորհրդարանական ընտրություններում «Մուսուլման եղբայրների» հաղթանակից հետո: Ամանին խոստացել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իրանը Եգիպտոսին տնտեսական օգնություն կտրամադրի, որպեսզի վերջինս ի վիճակի լինել դիմագրավել ԱՄՆ-ին: Բյուրոյի ղեկավարի կարծիքով` դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո Իրանը յուրաքանչյուր օր կարող է Եգիպտոս ուղարկել հինգ հազար զբոսաշրջիկ:

No comments: