Թերթը գրում է, որ ներքին շրջանառության մեջ է դրվել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել հրապարակային ծանուցումների ինտերնետով իրականացնելու կարգն ու կանոնները: «Առաջարկվող օրենքի նախագծով եւս մեկ հարված է հասցվում լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր լրատվամիջոցների անկախությանը: Համաձայն օրենքի նախագծի, օրենքով կամ այլ իրավական փաստաթղթով նախատեսված հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի «նաեւ կայքում»: Այդ նպատակով ստեղծվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` www.azdarar.am, որտեղ էլ պետք է տեղադրվեն հրապարակային ծանուցումները: Ցավալին այն է, որ իշխանություններն այս անգամ էլ առիթն օգտագործում են լրատվամիջոցների համար անհավասար պայմաններ ստեղծելու համար:
Նախ` կայքի համար սահմանվում է հրապարակային ծանուցման գին, որը զգալիորեն ցածր է ներկայումս տպագիր լրատվամիջոցներում տպագրվող ծանուցման շուկայական գնից: Պաշտոնական կայքում տեղադրվելիք ծանուցման 1 նիշի գինը սահմանվում է 10 դրամը: Սա նշանակում է, որ այս ծանուցման հրապարակումը գրեթե կրկնակի ցածր է թերթերում 1ք.սմ-ի համար ձեւավորված 125-150 դրամ միջին շուկայական գնից: Այսինքն պետությունը շուկայում գին է թելադրում այն դեպքում, երբ ձեւավորված գինը շուկայական է եւ գերիշխող դիրքի չարաշահում կամ այլ չհիմնավորված մոտեցում այստեղ գոյություն չունի: Ունենում ենք անհավասար մրցակցություն` պետության եւ մասնավորի կամ ավելի կոնկրետ`պաշտոնական կայքի եւ մասնավոր թերթերի միջեւ, որն անթույլատրելի է»,- գրում է «Ազգ»-ը:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment