Փետրվարի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:
«Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը ու լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Ոչ միայն օրհնել է հայ մարտիկներին պատերազմ գնալիս, այլ նաև կռվել է բոլորի հետ», - Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ավարայրի ճակատամարտի ականատես, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է. «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ հաղորդություն ընդունեցին»:
Վարդանանց տոնը սովորաբար նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ:
Տեղեկացնենք վաև, որ վաղը ժամը 13:00 Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է մեծ երթ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Երթը մեկնարկելու է Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվող պատարագից հետո` Թումանյան-Փարպեցի խաչմերուկից: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվելու են դեպի Խանջյանի փողոցի վրա գտնվող Վ.Մամիկոնյանի արձան, որին հարակից տարածքում տեղի է ունենալու օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment