«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
- Պարոն Մանուչարյան, ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները հայաստանյան քաղաքական դաշտի անդադար քննարկվող թեմաներից է: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կրկին այն արդիական է դարձել, ավելին՝ անգամ ՀԱԿ-ն է սկսել իր հույսը կապել այդ հակասությունների հետ: Ձեր կարծիքով՝ ինչ-որ ճշմարտության հատիկ կա՞ այդտեղ, և արդյոք համաժողովրդական շարժումը ղեկավարող ուժը պե՞տք է իր հաջողությունը կապի այդ երկու ուժերի փոխհարաբերությունների հետ:
- Ցանկացած հակադրություն մենք պետք է նայենք ընդհանուր կոնտեքստում, և այստեղ հետաքրքիրը պետք է լինի այն, թե արդյոք այդ հակադրությունը նոր բան կծնի՞, թե՞ ոչ, և այդ տեսակետից շատ ավելի կարևոր հակադրություններ կան, քան վերոնշյալն է: Իրականում այն, ինչ այսօր մեզանում կատարվում է, նոր կյանքի փնտրտուք է, և այս հին կյանքի մեջ ինչ հակադրություններ էլ որ կան` երկրորդական են ու քիչ հետաքրքրող: Իսկ այս կամ այն ուժերի միջև հակադրությունները ևս բխում են նորի փնտրտուքից: Հիմա ֆունկցիոնալ է ոչ թե այն, թե այդ հակադրության հաշվին մեկ ուժը կարող է ավելի կամ պակաս բաժին ստանալ հին աշխարհի շրջանակում, այլ այն, թե ինչքանով այդ հակադրությունը կօգնի նոր աշխարհի ձևավորմանը: Երևի թե հիմա այս փնտրտուքը մեզ պետք է հետաքրքրեր, միգուցե ՀԱԿ-ը ևս փորձում է գտնել այդ տիպի հակադրություն, չնայած չի բացառվում և մյուս տեսակետը, որ ինչ-ինչ խմբեր ու մարդիկ ՀՀԿ-ԲՀԿ-ի մեջ փնտրում են մի հակադրություն, որը թույլ կտա հին աշխարհի շրջանակներում ավելի բան պոկել: Բայց նույնիսկ այդ հնի շրջանակում այդ հակադրությունը եղել է մի միասնական երևույթ, և անձինք, ովքեր տոգորված են այդ հնի պահպանմամբ`մանևրում են այս երկու ուժերի միջոցով: Հիշենք 2007թ., երբ ստեղծված էր մի արհեստական հակադրության իրավիճակ և փորձ էր կատարվում հնի ձեռքերում պահպանել կյանքը, թե հիմա ինչքանով է դա այդպես` էական չէ, և պետք է նոր կյանքի փնտրտուքի տեսակետից նայենք այս ամենին:
- Բայց, այդուամենայնիվ, միայն այն հանգամանքը, որ այդ հակադրությունը միշտ արթուն է պահվում, արդյոք չի՞ խանգարում Ձեր նշած նորի ստեղծմանը:
- Եթե դա արվում է նորի ստեղծմանը ծառայեցնելու համար, ապա կարելի է այդ ամենի մեջ ինչ-որ տրամաբանություն փնտրել, հակառակ դեպքում՝ ոչ: Ինձ համար տրամաբանություն ասվածը համադրվում է այդ նորի փնտրտուքի հետ, և ցանկացած հակադրություն, որը ծառայեցվելու է դրան, դրական է, եթե չի ծառայեցվում, այլ պարզապես հին համակարգի շրջանում դիրքերի ամրացման պայքար է գնում, ապա դա արդեն էական չէ:
- Վերջերս խորհրդարանական կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, Ժառանգություն միասին դիմեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը անդամակցելու հայտով, սակայն արդեն իսկ պարզ է, որ ԲՀԿ-ն ԵԺԿ ընտանիքի անդամ դառնալու հնարավորություններ չունի, քանզի վերջինիս դիտարկում են որպես ռուսական պրոյեկտ: Ձեր կարծիքով` ԲՀԿ-ն ռուսական պրոյե՞կտ է, և ինչո՞վ է ԲՀԿ-ն հետաքրքրում Ռուսաստանին:
- Հին աշխարհի պայմանականությունների շրջանակը շատ խայտաբղետ է, կամ ինչպես հայերն են ասում՝ խուճուճ է, բայց իրականում դատարկ, որովհետև այսօրվա կարևորագույն հարցը, որը լուծվում է, հետևյալն է՝ մարդու տեղը արևմտյան համակարգում, իսկ այդ համակարգի ներքին օղակներում մարդ-գազանն է, իսկ վերինում՝ մարդ-ռոբոտը, ու այսօր այդ համակարգում գտնվող մարդը հասել է մարդ-ռոբոտ մակարդակին, միաժամանակ կորցնելով իր մարդ-որակը: Ու հիմա այդ մարդ-որակը վերադարձնելու ճանապարհի փնտրտուքներ են գնում, սակայն արևմտյան քաղաքակրթությունը փորձում է պահպանել իր կաղապարը: Ու այս տեսակետից այդ բոլոր վարժանքները՝ այս կամ այն հաստատության մեջ ընդունել-չընդունելը և այլն, փորձ է հին համակարգի շրջանակներում ուժեղացնել ինչ-ինչ կենտրոններ և պահպանել հնի տրամաբանությունը: Հայաստանի ներքին իրավիճակն էլ դրա կրկնությունն է. այստեղ էլ երկու խորամանկներ նստում, որոշում են, թե ով որ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ է հարաբերություններ ապահովելու: Այդ խաղն ընթանում է, և այդ խորամանկներն իրենց ձեռքում են պահպանում Հայաստանի փողն ու իշխանությունը՝ իրենց ծառայությունները մեկ առաջարկելով մի աշխարհաքաղաքական կենտրոնին, որը կոչվում է անգլո-ամերիկյան, մել էլ մյուս կենտրոնին, որն էլ կոչվում է ռուս-եվրոպական: Թեև իրականում եվրոպական է, բայց ռուսներին անպայման պետք է հիշատակել, որովհետև ռուսները արջ են ու մեկ էլ տեսար` կատաղեցին, խփեցին ու վերջ: Դա է պատճառը, որ ներքին կենտրոններից մեկը իրեն պետք է որպես ռուսական ներկայացնի՝ սա էլ մեր հայկական խուճուճ իրավիճակն է:
- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ հայկական խուճուճ իրավիճակում էլ ռուս-եվրոպական աշխարհաքաղաքական կենտրոնին ծառայություններ մատուցում է ԲՀԿ-ն:
- Աշխարհում ընդունված է, որ կա ռեժիսոր, ավելի ճիշտ կոլեկտիվ ռեժիսոր, որովհետև դա մեկ մարդ չէ, ու այդ ռեժիսորն է որոշում ում ինչ դեր տա: Ու եթե այսօր ինչ-որ մեկին տվել են մի դեր, դա դեռ չի նշանակում, որ նա այդ բանի կրողն է, նա պարզապես խաղում է իրեն տրված դերը: Այդ բանն առկա է Հայաստանում, բայց այդ խաղը իր մեջ նորացման պոտենցիալ չի կրում, սրա նպատակը միակն է՝ պահպանել փողն ու իշխանությունը:
- Այդ դեպքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ընդհանրապես պե՞տք էր ԲՀԿ կառույցի ստեղծումը, եթե չլինեին դրա համար ներդրված ռեուրսներ և եթե նրա հետևում չլիներ Ռոբերտ Քոչարյանը:
- Այդ ամենի պատասխանը այդ կառույցի ստեղծման պատմության մեջ է՝ թե ինչպես ու ինչ նպատակով ստեղծվեց: 2007-ին ակնհայտորեն այդ խնդիրը դրված էր, իշխող համակարգը բաժանվել է երկու մասի: Սկզբում խնդիր էր դրված ներքին իմաստի հարցեր լուծելու, այդ ուժը ստեղծվեց իբրև հայաստանյան ուժ, խաղացին մարդկանց զգացմունքների վրա և ստացան ինչ-որ արդյունք, իսկ այսօր այդ արդյունավետ ստեղծված խաղը ստացավ նաև աշխարհաքաղաքական դրսևորում, որովհետև անհրաժեշտություն կար բևեռները բաժանելու: Բայց այդ նույն ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում անգամ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այդ գործընթացները շարունակելն այլևս իմաստ չունի, և պետք է այդ մարդկանց օգնել: Ավելին՝ մի փոփոխություն արդեն կատարվել է, և Արևմուտքի տրանսֆորմացիոն գործընթացներն արդեն իսկ նկատվում են, և Հայաստանում օլիգարխիկ տիպի հասարակությունից անցում է սկսվել սահմանադրական կարգ, քաղաքացիական հասարակություն կոչվող տերմիններին, ինչն իրականում հանգեցնում է մարդ-ռոբոտի, և դա մեզ փորձում են մատուցել որպես վերջին ճիչ, մեզանից լավագույն դեպքում ուզում են սարքել Վրաստան, ինչն էլ մեծ իրարանցում է ստեղծել կուսակցություններում:
- Այսինքն` քաղաքական ուժերի ներսում է՞լ կան հակասություններ:
- Այո՛, կա նորացման պրոբլեմը, որը մարդու մեջ խնդիրներ է առաջացնում: Մարդը, որը փող սարքելուն էր միտված, գազանաբար գնդակահարում էր, եթե պետք էր, մարտի 1 էր սարքում, մեկ էլ հիմա նա իր այդ կեցվածքով այլևս պետք չէ: Այսինքն` մարդը, որին տվել են գազանի դերը, և նա համոզված է եղել, որ դա միակ թատրոնն է, որը պիտի խաղարկվի աշխարհում, բայց այժմ նրան լրիվ նոր պիես են առաջարկում, և այստեղ արդեն նոր ճանապարհը ցույց տալու խնդիր է առաջանում: Հայաստանում ստեղծվել է մի նոր դաս, և այդ դասը հիմնականում տարածված է քաղաքական համակարգից դուրս: Եվ հիմա մենք պետք է աշխատենք այդ դաշտի բյուրեղացման ու ամբողջացման վրա, որովհետև դա կլինի հայկական տրանսֆորմացիա, ոչ թե արևմտյան տրանսֆորմացիա:
- Իսկ դա ի՞նչ դաս է, ո՞րն է այդ դասի նպատակը:
- Դա մարդու դասն է, դա նրանք են, որոնք հասկացել են, որ մարդը ոչ գազան է, ոչ էլ համակարգիչ է, որ մի քանի ծրագրեր մուտքագրես ու ասես, որ վերջ, սա է քաղաքակիրթը, կարող ես այս շրջանակներում մուլտի վիզա ունենալ:
- Ի՞նչ կասեք այն դասի մասին, որը Հայաստանում պուտինիզմ է քարոզում:
- Ովքեր Հայաստանում պուտինիզմ են քարոզում, նրանք սարսափելի հետ են մնացել և առաջին հերթին նրանք հետ են մնացել Պուտինից: Պուտինը արդեն այն կայանից, որ գնում են այս քարոզողները, գնացել է, որովհետև հասկանում է, որ այնտեղ այլևս կյանք չկա: Պուտինը այնքան հիմար չէ, որ մնա այն կայանում, որը նրան գովաբանում է, նա դուրս է եկել այնտեղից ու փորձում է լեզու գտնել ռուսաստանյան նորացող դասի հետ, ուզում է տեսնել` կարո՞ղ է ինքն այդ դասի հետ համահունչ լինել ու նոր բան առաջարկել, թե՞ ինքն արդեն հնացած է: Պուտինն այլ դաշտում է հիմա, իսկ մերոնք դեռ այն Պուտինին դիմումներ են գրում, որովհետև գիտեն այդ աշխարհաքաղաքական կենտրոններին ծառայելու մասին: Իսկ Պուտինն ինչո՞ւ հեռացավ այդ կայանից, որովհետև նա գիտի, որ Ռուսաստանում այն Պուտինի համար տեղ չկա արդեն, և արդեն չկա այն պուտինյան Ռուսաստանը: Ու հիմա նոր Ռուսաստան են կառուցում Պուտինն ու մյուսները, իսկ թե ով ինչ դեր կստանձնի, ով կլինի չար ու բարի ուժը, ապագան ցույց կտա, ու հիմա ես ո՛չ Պուտինին եմ ճանաչում՝ նրա ասած խոսքերով, ո՛չ Գարի Կասպարովին՝ երկուսն էլ բացարձակ նոր բառապաշար են օգտագործում, նոր փիլիսոփայություն:
- Պարոն Մանուչարյան, իսկ Հայաստանում ե՞րբ կարելի է սպասել այն նորի ստեղծմանն ու դրա գերիշխանությանը:
- Ես կողմ չեմ, որ այդ ամենը շատ արագ լինի, քանզի դա լավ չէ, իսկ ընթացքը հասունացնում ու բյուրեղացնում է այդ ամենը: Մարդ-որակի կրողները պետք է խոսեն նաև նրանց հետ, ովքեր այդ ամենի կրողը չեն և վերջիններիս չհամարեն չարիքի կիզակետ: Այս գործընթացն արդեն Հայաստանում ընթանում է, իսկ թե երբ կհասնենք այն վիճակին, երբ այդ նորն ամբողջական կդառնա, դա արդեն կախված է այդ նորի հոտն առած, այդ նորի մեջ գտնվող ուժերի ակտիվությունից ու նվիրվածությունից:
- Նման ուժեր այսօր կա՞ն Հայաստանում:
- Կոնկրետ ուժեր ես չեմ կարող ասել, բայց երբ սկսում ենք դաշտում առկա ուժերին հատվածներով դիտարկել, արդեն իսկ տեսնում ենք այդ նորարարներին: Օրինակ` այդ ուժերից են երիտասարդական տարբեր նախաձեռնությունները, կանաչների, բնապահպանների շարժումը, ՀԱԿ-ի մեջ կա մտավորականների մի հատված, Սարդարապատի, Ազատ դեմոկրատներ և Ժառանգություն կուսակցություններում ևս կա այդ նորարարական շունչը: Դրսի հայությունն էլ է շատ ակտիվացել՝ ես վերջերս հանդիպել եմ մարդկանց, ովքեր պատրաստվում են վերադառնալ Հայաստան և նախագահ դառնալ այստեղ, որովհետև համարում են, որ իրենց կարիքը այստեղ կա:Saturday, February 11, 2012
Հայաստանում պուտինիզմ քարոզողները սարսափելի հետ են մնացել հենց Պուտինից

- Կոնկրետ ուժեր ես չեմ կարող ասել, բայց երբ սկսում ենք դաշտում առկա ուժերին հատվածներով դիտարկել, արդեն իսկ տեսնում ենք այդ նորարարներին: Օրինակ` այդ ուժերից են երիտասարդական տարբեր նախաձեռնությունները, կանաչների, բնապահպանների շարժումը, ՀԱԿ-ի մեջ կա մտավորականների մի հատված, Սարդարապատի, Ազատ դեմոկրատներ և Ժառանգություն կուսակցություններում ևս կա այդ նորարարական շունչը: Դրսի հայությունն էլ է շատ ակտիվացել՝ ես վերջերս հանդիպել եմ մարդկանց, ովքեր պատրաստվում են վերադառնալ Հայաստան և նախագահ դառնալ այստեղ, որովհետև համարում են, որ իրենց կարիքը այստեղ կա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment