Panorama.am. 15-2-2012- Իրանի հարևան որոշ երկրներ նոր ռումբերով են վերազինվում, իսկ Արևմուտքն անհիմն մեղադրում է Իրանին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր միջուկային ոլորտի մի շարք նոր նախագծերի գործարկման առթիվ կազմակերխված միջոցառման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, խիստ քննադատության ենթարկելով արևմտյան երկրներին, նշել է, որ գերտերությունները դեմ են որոշ երկրների առաջընթացին:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահը, վերջերս անդրադառնալով վերը նշված թեմային, նշել էր. «Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի, եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան ստեղծել, ապա ոչ ոքից չի վախենա, եթե ցանկություն ունենա որևէ մեկին հարվածելու, ապա դա անաղմուկ կիրականացնի»
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment