Tert.am. 15-2-2012- Փետրվարի 14-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳՆ-ների միջև հերթական քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին տեղեկացնում ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Հայաստանի և Իրանի փոխարտգործնախարարները կարևորել են երկու ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտությունը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցները, գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև զարգացող համագործակցության մակարդակի առնչությամբ, ընդգծել են 2011թ. ՀՀ և ԻԻՀ նախագահների և արտգործնախարարների Թեհրան և Երևան կատարած փոխայցելությունների կարևորությունը: ՀՀ և ԻԻՀ փոխնախարարները քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը: Նշվել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և ստորագրված փաստաթղթերով նախատեսված ծրագրերի իրականացումը պետք է նոր լիցք հաղորդեն երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը:
Նույն օրը` երեկոյան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Հանդիպման սկզբում փոխնախարար Քոչարյանը ԻԻՀ ԱԳ նախարարին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Սալեհին նշել է, որ Իրանում շատ են կարևորում հարևան և բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, խնդրել իր շնորհավորանքներն ու ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ԱԳ նախարարին:
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment