Tuesday, February 21, 2012

Փորձագետ. Իրանում ապակայունացումը կազդի Ղարաբաղի վրա

HayNews.am. 21-2-2012- «Իրանում իրավիճակի ապակայունացման դեպքում, իրավիճակը կփոխվի նաև Հարավային Կովկասի բոլոր երկրներում: Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության ազդեցության կտրուկ թուլացում կովկասյան տարածաշրջանում»,- նշել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մաթեուշ Պիսկորսկին: Նա գտնում է, որ , եթե ՌԴ-ն թուլացնի իր դիրքերը, ապա իրավիճակը կզարգանա տարածաշրջանի համար անցանկալի ձևով, մասնավորապես Արցախի համար: «Ցավոք սրտի եվրոպական շատ քաղաքական գործիչների կարծիքները արցախյան հարցի մասին ստեղծվում են ադրբեջանցի դիվանագետների ճնշման ներքո, ովքեր մեծ ակտիվությամբ ԵՄ երկրներում քարոզչություն են անում»,- ընդգծել է փորձագետը:

No comments: