Tuesday, February 21, 2012

Ամերիկացիների համար գլխավոր թշնամիներն Իրանն ու Չինաստանն են

Tert.am. 21-2-2012- ԱՄՆ քաղաքացիներն իրենց երկրի գլխավոր թշնամիներ են համարում Իրանն ու Չինաստանը, գրում է korrespondent-ը: Gallup ընկերության կողմից իրականացրած հարցման արդյունքում Իրանին ԱՄՆ-ի թշնամի են համարում ամերիկացիների 32 %-ը: Ցուցակում երկրորդ տեղում Չինաստանն է` 23%: Եթե Իրանի դեպքում սոցիոլոգներն ամերիկացիների կարծիքը բացատրում են միջուկային ծրագրի զարգացման հանդեպ թշնամությամբ, ապա Չինաստանի դեպքում նշում են, որ «ծայրահեղ դեպքում ամերիկացիների մի մասը անհանգստացած է չինական տնտեսության ազդեցությամբ»: ԱՄՆ-ի թշնամիների թվում են նաև Հյուսիսային Կորեան`10 %, Աֆղանստանը` 7% և Իրաք`5%, Ճապոնիան`1%,Սաուդյան Արաբիան`1%, և Ռուսաստանը` 2%:

No comments: