Այսօր նշվում է Արցախի վերածննդի օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ և դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:
Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին և ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը և մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք ամեն օր և ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի և մեր հերոսական ժողովրդի»,-ասված է նախագահ Սահակյանի ուղերձում:Monday, February 20, 2012
Արցախի վերածննդի օրն է. Ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ
Այսօր նշվում է Արցախի վերածննդի օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ և դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:
Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին և ձեռնամուխ եղավ անկախ պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը և մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք ամեն օր և ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի և մեր հերոսական ժողովրդի»,-ասված է նախագահ Սահակյանի ուղերձում:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment