Panorama.am. 9-3-2012- Ադրբեջանի ժողովրդի փրկության միակ ճանապարհն իսլամական սկզբունքներին վերադառնալն է:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արևմտյան Ատրպատականում (Ազարբայջան) ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Ուրմիայի իմամ-ջոմե Ղոլամռեզա Հասանին:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում է. «Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, քննադատելով Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների վարած անմարդկային և հակաիսլամական քաղաքականությունը, հավատացյալ ադրբեջանցիներին իշխանությունների կիրառած բռնությունների դեմ պայքարում կոչ է արել ապավինել Աստծուն և որպես օրինակ վերցնել Իրանի իսլամական հեղափոխությունը»:
Իրանցի հոգևորականը, անդրադառնալով Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այդ երկրի մուսուլման ժողովրդի հարստությունը հանձնել են ԱՄՆ-ի և Իսրայելի տնօրինմանը, և միևնույն ժամանակ համալսարաններում և դպրոցներում արգելվում է հեջաբ կրել, դադարեցվում` մզկիթների գործունեությունը և այլն:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment