1in.am. 9-3-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: 20 տարի շարունակ արդյունավետ քայլեր չեն կատարվել տվյալ ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանային երկրների կողմից և ոչ թե երրորդ ուժերի միջամտությամբ: Վերջիններիս նպատակը ոչ թե երկրագնդի տարբեր վայրերում առկա խնդիրների լուծումն է, այլ՝ ընդհակառակը՝ նոր խնդիրներ ստեղծելը:
Նախիջևանում մեր արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները այդ խնդրի արդար և արագ լուծման համար: Առաջին օրվանից ի վեր՝ այդպիսին է եղել Իրանի դիրքորոշումը»:Saturday, March 10, 2012
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ ԼՂ հակամարտության կարգավորմամբ». Ադրբեջանում Իրանի դեսպան
1in.am. 9-3-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբագիր Բահրամին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: 20 տարի շարունակ արդյունավետ քայլեր չեն կատարվել տվյալ ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանային երկրների կողմից և ոչ թե երրորդ ուժերի միջամտությամբ: Վերջիններիս նպատակը ոչ թե երկրագնդի տարբեր վայրերում առկա խնդիրների լուծումն է, այլ՝ ընդհակառակը՝ նոր խնդիրներ ստեղծելը:
Նախիջևանում մեր արտգործնախարարը հայտարարեց, որ Իրանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները այդ խնդրի արդար և արագ լուծման համար: Առաջին օրվանից ի վեր՝ այդպիսին է եղել Իրանի դիրքորոշումը»:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment