Tert.am., 2-3-2012- Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ, Իրանի քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մուստաֆա Դովլեթյարը հայտարարել է, որ իր երկիրը մշտապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եղել:
«Մենք մեր միջնորդական ջանքերն ենք առաջարկել, մեր ադրբեջանցի ընկերների հայացքը, սակայն, մշտապես ուղղված է Արևմուտքի կողմը` չնայած այն հանգամանքին, որ արդեն 20 տարի է անցել, արևմտյան այդ երկրները, սակայն, այդպես էլ չեն լուծել ԼՂ հարցը (նկատի ունի ԼՂ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին): Մինսկի խումբն այս ընթացքում ցույց է տվել իր չկայացածությունը»,-ասել է Դովլեթյարը:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելյան հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածությանը` Դովլեթյարն ասել է, թե վերջերս «երրորդ երկրները փորձում են միջամտել այդ հարաբերություններին»:
«Կարծում եմ, որ վերջին շրջանում մեր հարաբերություններում ձևավորված լարավածությունը երրորդ երկրի կողմից է հրահրվում»,-նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:Saturday, March 3, 2012
ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց տվեց իր չկայացածությունը. Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ
Tert.am., 2-3-2012- Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ, Իրանի քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մուստաֆա Դովլեթյարը հայտարարել է, որ իր երկիրը մշտապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է եղել:
«Մենք մեր միջնորդական ջանքերն ենք առաջարկել, մեր ադրբեջանցի ընկերների հայացքը, սակայն, մշտապես ուղղված է Արևմուտքի կողմը` չնայած այն հանգամանքին, որ արդեն 20 տարի է անցել, արևմտյան այդ երկրները, սակայն, այդպես էլ չեն լուծել ԼՂ հարցը (նկատի ունի ԼՂ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին): Մինսկի խումբն այս ընթացքում ցույց է տվել իր չկայացածությունը»,-ասել է Դովլեթյարը:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելյան հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում նկատվող լարվածությանը` Դովլեթյարն ասել է, թե վերջերս «երրորդ երկրները փորձում են միջամտել այդ հարաբերություններին»:
«Կարծում եմ, որ վերջին շրջանում մեր հարաբերություններում ձևավորված լարավածությունը երրորդ երկրի կողմից է հրահրվում»,-նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment