Mardik.am. 5-3-2012- Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում պատերազմ սանձազերծել Իրանի դեմ, բայց եթե պատերազմ սկսվի, ապա Իսրայելը կհաղթի:
«Իսրայելը տեսել է պատերազմի արհավիրքները,- հայտարարել է Պերեսը ԱՄՆ-ում:- Նա չի ձգտում պատերազմի: Մենք միշտ նախապատվությունը տալիս ենք խաղաղությանը, բայց եթե մենք ստիպված լինենք կռվել` մի կասկածեք, մենք կհաղթենք»:
Պերեսը ասել է, որ ԱՄՆ և Իսրայելը նույն նպատակներն են հետապնդում. թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել և այդ հարցում մեր միջև տարաձայնություններ չկան: «Մեր ազդանշանը պարզ է. Իրանը միջուկային զենք չի ստանա»,- ընդգծել է նա:
Պերեսն ասել է, որ «Իրանի հավակնությունները ուղղված են Մերձավոր Արևելքի վրա վերահսկողություն սահմանելուն, որպեսզի այդ կերպ վերահսկի համաշխարհային տնտեսության զգալի մասը»: «Նրան պետք է կանգնեցնել և նրան կկանգնեցնեն»,- հավելել է Պերեսը:
Monday, March 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment