Sunday, March 4, 2012

Իրանը հայտնաբերել է նոր խոշոր նավթահանք

1in.am. 3-3-2012- Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) հայտարարել է երկրի հարավում նոր նավթահանքի հայտնաբերման մասին: NIOC-ի ներկայացուցչի խոսքով՝ այն Իրանի ամենախոշոր նավթահանքն է: Ընկերությունը տեղեկացնում է, որ նավթահանքում արդեն սկսվել են փորձարարական աշխատանքները: Նախնական փորձարկումները վկայում են նավթի բարձր որակի մասին: Իրանն աշխարհում նավթային պաշարով երրորդ երկիրն է՝ Վենեսուելայից և Սաուդյան Արաբիայից հետո: Այս երկրին է պատկանում նավթի համաշխարհային պաշարների 9 % -ը: Նավթի մնացորդային պաշարներն Իրանում կազմում են 560 միլիարդ բարել:

No comments: