Monday, March 5, 2012

Իրանում ով էլ ընտրվի նախագահ, դա չի ազդի հայ–իրանական հարաբերությունների վրա. իրանագետ

Tert.am. 5-3-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադից հետո ով էլ լինի Իրանի նախագահը, դա որեւէ փոփոխություն չի մտցնի հայ-իրանական հարաբերություններում, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյան։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները շատ մեծ խորությամբ են զարգանում: «Ընդհանրապես Իրանում որոշումները կայացնում է Այաթոլահը, իսկ երկրի նախագահը այն իրականացնողն է, և նախագահի փոփոխությունը մեր երկու երկրների հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող»,- նշեց իրանագետը: Գոհար Իսկանդարյանը նաև ասաց, որ թեև մարտի 2-ին Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցին բարեփոխիչները և իրենց համախոհներին կոչ արեցին նույնպես չմասնակցել ընտրություններին, ընտրությունները, այդուամենայնվի, անցել են ակտիվ: «Ընտրություններին միանշանակն հաղթեցին պահպանողականները, սակայն բաժանվեցին երեք թևի` Ահմադինեժադի կողմանկիցներ, Ազգային ժողովի նախագահի` Լարիջանիի կողմնակիցներ,և Հադեթ Ադելիի կողմնակիցներ»,– ասաց նա։ Իրանագետի խոսքով՝ ընտրությունների ժամանակ լուրջ պարտություն կրեցին Ահմադինժեդի կողմնակիցները: Գոհար Իսկանդարյանը նաև տեղեկացրեց, որ Մեջլիսի ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելու հայտ էին ներկայացրել 5400–ը, սակայն Ներքին Գործերի Նախարարությունը 3400-ի մասնակցությունն էր թույլ տվել»:

No comments: