Saturday, March 3, 2012

Իրանը կողմնակիցներ ունի ՄԱԳԱՏԷ-ում

Mardik.am. 2-3-2012- ՄԱԳԱՏԷ անդամ չմիացած երկրների դեսպանները սատարում են Իրանի միջուկային ծրագիրը և դրա վերաբերյալ հայտարարություն են տարածել: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն չմիացած երկրների դեսպանների հետ անցկացրած հանդիպումից հետո հայտնել է, որ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել: «Այդ հայտարարության տեքստն ակնհայտորեն վկայում է , որ ավելի քան 100 երկիր սատարում է Իրանի միջուկային ծրագիրը»,- ասել է Սոլթանիեն: Սոլթանիեն նշել է, որ հայտարարության տեքստն ընթերցվելու է հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԳԱՏԷ կառավարիչների խորհրդում:

No comments: