Tert.am., 2-3-2012- Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին իր Live Journal-ում գրել է, թե ВТБ 24 բանկը մտադիր է արգելափակել դեսպանատան հաշիվները:
Դեսպանը հայտարարել է, թե իր անձնական բանկային քարտն արդեն արգելափակել են, իսկ դեսպանատնից պահանջել են մեկ օրվա ընթացքում իրենց բանկից հանել բոլոր դրամական միջոցները։ Բանկն իր հերթին սպառնացել է հակառակ դեպքում փակել բոլոր հաշիվները և կբռնագրավել գումարները:
Դեսպանի խոսքից հասկացվում է, որ ВТБ 24 բանկը միացել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին, չնայած որ Ռուսաստանը պաշտոնապես չի սատարում դրանք: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը, որին սակայն բանկից հայտնել են, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվ տեղեկացրել, որ բանկը պարզապես աշխատավարձային ծրագրով է աշխատել Իրանի դեսպանության հետ:
Կառույցի աշխատակիցներին` մոտ 30 մարդ, նախապես զգուշացվել է, որ բանկը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը` «Իրանի ներկայացուցչության սպասարկումը դադարեցնելու պլանային ընտացակարգի շրջանակներում»:
ՌԴ ԱԳՆ-ում առայժմ մանրամասներ հայտնի չեն Մոսկվայում Իրանի դեսպանության հաշիվների փակման վերաբերյալ: Հնարավոր է համարվում, որ սա այն գործողությունների սկիզբն է, որոնք հանգեցնելու են ՍՎԻՖԹ տվյալների փոխանցման համաշխարհային բանկային համակարգից Իրանի բանկերն անջատելուն:Saturday, March 3, 2012
Արգելափակվել է Ռուսաստանում Իրանի դեսպանի բանկային քարտը
Tert.am., 2-3-2012- Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին իր Live Journal-ում գրել է, թե ВТБ 24 բանկը մտադիր է արգելափակել դեսպանատան հաշիվները:
Դեսպանը հայտարարել է, թե իր անձնական բանկային քարտն արդեն արգելափակել են, իսկ դեսպանատնից պահանջել են մեկ օրվա ընթացքում իրենց բանկից հանել բոլոր դրամական միջոցները։ Բանկն իր հերթին սպառնացել է հակառակ դեպքում փակել բոլոր հաշիվները և կբռնագրավել գումարները:
Դեսպանի խոսքից հասկացվում է, որ ВТБ 24 բանկը միացել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին, չնայած որ Ռուսաստանը պաշտոնապես չի սատարում դրանք: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը, որին սակայն բանկից հայտնել են, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվ տեղեկացրել, որ բանկը պարզապես աշխատավարձային ծրագրով է աշխատել Իրանի դեսպանության հետ:
Կառույցի աշխատակիցներին` մոտ 30 մարդ, նախապես զգուշացվել է, որ բանկը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը` «Իրանի ներկայացուցչության սպասարկումը դադարեցնելու պլանային ընտացակարգի շրջանակներում»:
ՌԴ ԱԳՆ-ում առայժմ մանրամասներ հայտնի չեն Մոսկվայում Իրանի դեսպանության հաշիվների փակման վերաբերյալ: Հնարավոր է համարվում, որ սա այն գործողությունների սկիզբն է, որոնք հանգեցնելու են ՍՎԻՖԹ տվյալների փոխանցման համաշխարհային բանկային համակարգից Իրանի բանկերն անջատելուն:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment