Thursday, March 8, 2012

Շվեդիայի արդարադատության նախարարությունը մերժել է հայկական լոբբիի բողոքը. SalamNews

Tert.am. 8-3-2012- Շվեդիայի հայկական լոբբին երկրի արդարադատության նախարարության իրավաբանական տեսչություն է ուղարկել թուրքալեզու «Հաբերիսվեչ» թերթի և Շվեդիայի թուրքական երիտասարդական ֆեդերացիայի «Եվրոթուրք» ամսագրի կողմից Հայոց ցեղասպանությունը մերժելու վերաբերյալ բողոքներ: Վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների՝ SalamNews գործակալությունը հաղորդում է, որ դրանցում նշված է, որ հերքելով ցեղասպանությունը` թուրքական հրատարակությունները հանցագործություն են կատարել: Ըստ ադրբեջանական գործակալության` շվեդական նախարարությունից հայտնել են, որ բողոքները քննության են առնվել մամուլի ազատության շրջանակներում, և որոշում է ընդունվել դրանց ոչ տեղին լինելու մասին:

No comments: