Saturday, April 14, 2012

ՀՀ քաղաքացիների մոտ 80%-ը չի հավատում ընտրությունների արդարությանը

2012թ. մարտի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների 52.3%-ը բացարձակապես չի հավատում, որ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները կլինեն արդար և թափանցիկ, 18.5%-ը՝ չի հավատում, 19.0%-ը՝ հավատում է, 10.2%-ը վստահ է դրանում: Այս ցուցանիշները բերված են «ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» հետազոտությունում, որը ՀՀ կառավարության պատվերով կատարել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը: Հարցում է անցկացվել 1,608 քաղաքացիների շրջանում, որից 562-ը` մայրաքաղաքում, 1,046-ը` ՀՀ 10 մարզերում: Հարցվածների 36.2%-ը բացարձակապես չի հավատում, որ ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, 19.5%-ը՝ չի հավատում, 32.8%-ը՝ հավատում է, 11.5%-ը վստահ է: Հարցվածների 37.0%-ը բացարձակապես չի հավատում, որ կառավարությունն իրոք շահագրգռված է կոռուպցիայի նվազեցմամբ, 16.7%-ը՝ չի հավատում, 32.2%-ը՝ հավատում է, 14.1%-ը վստահ է:

No comments: