Saturday, April 14, 2012

Հայաստանն ու Վրաստանը «տառապող» երկրներ են

News.am. 14-4-2012- Gallup-ի հրապարակած սոցհարցման տվյալներով` Հայաստանն ու Վրաստանը «տառապող» երկրների ցուցակում են: 146 երկրների բնակիչներին առաջարկվել է 10-բալանոց սանդղակով գնահատել կյանքից իրենց բավարարվածության աստիճանը, որտեղ զրոն լիակատար անբավարարվածության աստիճանն է, 10-ը` բացարձակ երջանկության: Ըստ այդմ, երեք խմբեր են տարբերակել` «բարգավաճող», «դժվարություններ ունեցող» եւ «տառապող»: Ինչպես «Ամերիկայի ձայնին» վկայակոչելով հայտնում է «Ռոսբալտը», հետխորհրդային տարածքի երկրների մեծամասնությունը «դժվարություններ ունեցողների» շարքում են. Լատվիայում, Տաջիկստանում եւ Ուկրաինայում տառապող քաղաքացիների թիվը կազմել է 23 տոկոս, Ռուսաստանում`19 տոկոս, Ադրբեջանում`18 տոկոս, Էստոնիայում` 17 տոկոս, Բելառուսում եւ Լիտվայում`16 տոկոս, Մոլդովայում`14 տոկոս, Ղազախստանում`11 տոկոս, Ղրղըզստանում` 8 տոկոս, Ուզբեկստանում` 4 տոկոս: «Տառապողների» շարքում են նրանք, ովքեր 4 միավորից ցածր գնահատական են տվել: Այս խմբում 18 պետություն կա: Առավել դժբախտը Բուլղարիան է, որտեղ քաղաքացիների 45 տոկոսը դժգոհ է: Հայաստանում իրավիճակն ավելի լավ է, այստեղ բնակչության 35 տոկոսն է տառապում: Վրաստանում ցուցանիշը 28 տոկոս է: Հետազոտողները նաեւ նշում են, որ վերջին տարում իրավիճակը կտրուկ վատացել է Իրանում Աֆղանստանում եւ Սալվադորում: 24 առավել բարեկեցիկ երկրների շարքում առաջինը Բրազիլիան է, երջանիկներից են նաեւ Կանադան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ավստրալիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան: ԱՄՆ-ում բնակչության 3 տոկոսն է դժբախտ:

No comments: