Thursday, May 3, 2012

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնի համար արդեն 3 թեկնածու է առաջադրվել

Tert.am. 3-5-2012- Հայաստանի ագրարային պետական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով հանրապետության ԿԸՀ-ին: Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունները պետք է կայանան 2012թ. հուլիսի 19-ին: Իրենց թեկնածություններն են առաջադրել նաև հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավոր, հանրապետության պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը: Ապրիլի 20-ին սկսված թեկնածուների առաջադրման վերջնաժամկետ սահմանված է մայիսի 5-ը:

No comments: