News.am. 3-5-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Le Monde»-ի թղթակից Գիյոմ Պերիեի հոդվածը. Ստամբուլում իսլամական արվեստի թանգարանը, որտեղ օրական հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում, 1915թ-ին բանտ է եղել: Հենց այդտեղ են ապրիլի 24-ին հավաքել 235 հայ մտավորականներին` մինչեւ արեւելք ուղարկելը: Որոշ ակտիվիստներ երեքշաբթի այդ վայրում նշում էին այդ իրադարձությունները: 2010թ-ից թուրքական կառավարությունը հիշատակի հրապարակային միջոցառումներ է թույլ տալիս, սակայն դրանք այս տարի ավելի լարված էին` Ֆրանսիայում այս ձմեռ ժխտողականության քննարկումներով պայմանավորված: Այս տարի Սեւակ Բալըքչըի` 2011թ. սպանված երիտասարդ հայի ուրվականը հետապնդում էր այդ արարողությանը սկզբից մինչեւ վերջ: Անցած տարի այս ժամանակաշրջանում, «երբ մենք միասին հավաքվել էին, Սեւակը սպանվեց»,-ասում է Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչ Այիշե Գյունայսուն: «Սեւակ Բալըքչըի սպանությունն ապացույցն էր այն բանի, որ հայերը սկսած 1915թ-ից, երբեք այստեղ անվտանգ ապրելու հնարավորություն չեն ունեցել: Սա ապացույցն է այն բանի, որ ցեղասպան գործընթացը շարունակվում է, եւ 97-ամյա ժխտողականությունը շարունակում է ցեղասպանությունը»,- նշված է ասոցիացիայի նամակում, որը խորհրդանշական կերպով հասցեագրվել է Ամենայն Հայոց կաթողիկոսին: 2011թ. ապրիլի 24-ին 25-ամյա Սեւակը սպանվել էր Կոզլուկի զորմասում, որտեղ անցնում էր զինվորական ծառայությունը: Ըստ պաշտոնական վարկածի` սպանությունը պատահաբար է տեղի ունեցել: Այս վարկածին հայ համայքնում ոչ ոք չի հավատում: «Բանակը փորձում է կոծկել այս սպանությունը: Սեւակն սպանվել է ապրիլի 24 –ին: Բոլոր հայերը գիտեն, թե ինչ է դա նշանակում»,-ասում է ընտանիքի բարեկամը գերեզմանոցում: Սեւակի սպանության պաշտոնական վարկածը լուրջ թերություններ ունի: Կվանչ Աղաօղլուի անձը կասկած է առաջացնում: Բացահայտվել է նրա համակրանքը ուլտրաազգայնական ռասիստական շարժմանը: Սեւակն ընկերուհուն ասել էր, թե մահվան սպառնալիքներ է ստանում իր հայկական ծագման պատճառով: «Եթե Հայաստանի հետ պատերազմ սկսվի, դու առաջինը կլինես, ում ես կսպանեմ»,- մահվանից մի քանի շաբաթ առաջ ասել էին նրան: Միջադեպին ականատես բոլոր զինվորները պնդել են դժբախտ պատահարի վարկածը: Սակայն, ըստ ընտանիքի փաստաբանի, սպաները նրանց վրա ճնշում են գործադրել: «Ամենը, ինչ ես ուզում եմ, այն է, որ միջադեպը ռասիստական հանցագործություն ճանաչվի, եւ մարդասպանը քսանհինգ տարի անցկացնի բանտում»,-նշեց մայրը: Այս պահին զինվոր Բալըքչըն նույնպես ժխտողականության զոհ է: Thursday, May 3, 2012
«Le Monde». Սեւակ Բալըքչըի ուրվականը հետապնդում է 1915թ. Հայոց ցեղասպանության տարելիցին
News.am. 3-5-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Le Monde»-ի թղթակից Գիյոմ Պերիեի հոդվածը. Ստամբուլում իսլամական արվեստի թանգարանը, որտեղ օրական հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում, 1915թ-ին բանտ է եղել: Հենց այդտեղ են ապրիլի 24-ին հավաքել 235 հայ մտավորականներին` մինչեւ արեւելք ուղարկելը: Որոշ ակտիվիստներ երեքշաբթի այդ վայրում նշում էին այդ իրադարձությունները: 2010թ-ից թուրքական կառավարությունը հիշատակի հրապարակային միջոցառումներ է թույլ տալիս, սակայն դրանք այս տարի ավելի լարված էին` Ֆրանսիայում այս ձմեռ ժխտողականության քննարկումներով պայմանավորված: Այս տարի Սեւակ Բալըքչըի` 2011թ. սպանված երիտասարդ հայի ուրվականը հետապնդում էր այդ արարողությանը սկզբից մինչեւ վերջ: Անցած տարի այս ժամանակաշրջանում, «երբ մենք միասին հավաքվել էին, Սեւակը սպանվեց»,-ասում է Մարդու իրավունքների ասոցիացիայի ներկայացուցիչ Այիշե Գյունայսուն: «Սեւակ Բալըքչըի սպանությունն ապացույցն էր այն բանի, որ հայերը սկսած 1915թ-ից, երբեք այստեղ անվտանգ ապրելու հնարավորություն չեն ունեցել: Սա ապացույցն է այն բանի, որ ցեղասպան գործընթացը շարունակվում է, եւ 97-ամյա ժխտողականությունը շարունակում է ցեղասպանությունը»,- նշված է ասոցիացիայի նամակում, որը խորհրդանշական կերպով հասցեագրվել է Ամենայն Հայոց կաթողիկոսին: 2011թ. ապրիլի 24-ին 25-ամյա Սեւակը սպանվել էր Կոզլուկի զորմասում, որտեղ անցնում էր զինվորական ծառայությունը: Ըստ պաշտոնական վարկածի` սպանությունը պատահաբար է տեղի ունեցել: Այս վարկածին հայ համայքնում ոչ ոք չի հավատում: «Բանակը փորձում է կոծկել այս սպանությունը: Սեւակն սպանվել է ապրիլի 24 –ին: Բոլոր հայերը գիտեն, թե ինչ է դա նշանակում»,-ասում է ընտանիքի բարեկամը գերեզմանոցում: Սեւակի սպանության պաշտոնական վարկածը լուրջ թերություններ ունի: Կվանչ Աղաօղլուի անձը կասկած է առաջացնում: Բացահայտվել է նրա համակրանքը ուլտրաազգայնական ռասիստական շարժմանը: Սեւակն ընկերուհուն ասել էր, թե մահվան սպառնալիքներ է ստանում իր հայկական ծագման պատճառով: «Եթե Հայաստանի հետ պատերազմ սկսվի, դու առաջինը կլինես, ում ես կսպանեմ»,- մահվանից մի քանի շաբաթ առաջ ասել էին նրան: Միջադեպին ականատես բոլոր զինվորները պնդել են դժբախտ պատահարի վարկածը: Սակայն, ըստ ընտանիքի փաստաբանի, սպաները նրանց վրա ճնշում են գործադրել: «Ամենը, ինչ ես ուզում եմ, այն է, որ միջադեպը ռասիստական հանցագործություն ճանաչվի, եւ մարդասպանը քսանհինգ տարի անցկացնի բանտում»,-նշեց մայրը: Այս պահին զինվոր Բալըքչըն նույնպես ժխտողականության զոհ է:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment