Tert.am. 3-5-2012- Թուրքիայի պատմության ինստիտուտի հայկական ամբիոնի ղեկավար Քեմալ Չիչեքի դեմ հայց կներկայացվի` Իր հետ բանավեճի մասնակցած Կարո Փայլանի հանդեպ խտրական վերաբերմունքի համար: Ապրիլի 25-ին CNNturk հեռուստաընկերության «Չեզոք գոտի» հաղորդման 1915 թ.-ի իրադարձություններին նվիրված թողարկմանը Քեմալ Չիչեքը հայազգի Կարո Փայլանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակը (IHD) այսօր հայց կներկայացնի դատարան: Հաղորդման ընթացքում Չիչեքը Կարոյին ասել է` «կամ սիրիր Թուրքիան, կամ հեռացիր»: Իրավապաշտպան կազմակերպությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ այդ կերպ Քեմալ Չիչեքը որպես թիրախ է մատնացույց անում Կարո Փայլանին: «Ճիշտ այնպես, ինչպես Հրանտ Դինքն էր կանչվել քաղաքապետարան և զգուշացվել, որ եթե այդպես շարունակի, գլխին փորձանք է բերելու, ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաընկերություններից մեկի եթերում Քեմալ Չիչեքը հայտարարել է, որ եթե Կարոն շարունակի այդպես խոսել, կզայրացնի թուրք հանրությանը», - ասել է Չիչեքը: Ուղիղ եթերում Չիչեքը նաև դիմել էր Փայլանին հետևյալ խոսքերով «Կարող ես մեռնել Կալիֆորնիայում` ինչպես քո նախնիները»: Իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է հաղորդավար Ահմեթ Հաքանին` նման ռասիստական հայտարարությունները չնկատելու և դրանց չարձագանքելու համար: Դատարանին առաջարկվելու է հաղորդավարին որպես վկա ներգրավել: İHD-ի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ բաժինը պնդում է, որ դա ոչ միայն Կարո Փայլանի հասցեին ուղղված վիրավորանք է, այլև բոլոր հայերին; Այսօր կազմակերպությունը հանդես է գալու մամուլի ասուլիսով, ապա հայցադիմումը ներկայացվելու է դատարան: CNNturk հեռուստաընկերության եթերում Ահմեթ Հաքանի հեղինակային «Չեզոք գոտի» հաղորդաշարի ապրիլի 25-ի հաղորդման խորագիրը եղել էր «1915, համատեղ ցավ»: Հաղորդմանը մասնակցել էին հայազգի Կարո Փայլանը, «Ռադիկալ» թերթի լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը, Թուրքիայի պատմության ինստիտուտի հայկական ամբիոնի ղեկավար Քեմալ Չիչեքը, նախկին պատգամավոր Ուլուչ Գուրքանը և Գիրեսունի համալսարանի ռեկտոր Այգուն Աթթարը: Thursday, May 3, 2012
Հայ գործչին վիրավորելու համար թուրք պատմաբանի դեմ գործ կհարուցվի
Tert.am. 3-5-2012- Թուրքիայի պատմության ինստիտուտի հայկական ամբիոնի ղեկավար Քեմալ Չիչեքի դեմ հայց կներկայացվի` Իր հետ բանավեճի մասնակցած Կարո Փայլանի հանդեպ խտրական վերաբերմունքի համար: Ապրիլի 25-ին CNNturk հեռուստաընկերության «Չեզոք գոտի» հաղորդման 1915 թ.-ի իրադարձություններին նվիրված թողարկմանը Քեմալ Չիչեքը հայազգի Կարո Փայլանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակը (IHD) այսօր հայց կներկայացնի դատարան: Հաղորդման ընթացքում Չիչեքը Կարոյին ասել է` «կամ սիրիր Թուրքիան, կամ հեռացիր»: Իրավապաշտպան կազմակերպությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ այդ կերպ Քեմալ Չիչեքը որպես թիրախ է մատնացույց անում Կարո Փայլանին: «Ճիշտ այնպես, ինչպես Հրանտ Դինքն էր կանչվել քաղաքապետարան և զգուշացվել, որ եթե այդպես շարունակի, գլխին փորձանք է բերելու, ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաընկերություններից մեկի եթերում Քեմալ Չիչեքը հայտարարել է, որ եթե Կարոն շարունակի այդպես խոսել, կզայրացնի թուրք հանրությանը», - ասել է Չիչեքը: Ուղիղ եթերում Չիչեքը նաև դիմել էր Փայլանին հետևյալ խոսքերով «Կարող ես մեռնել Կալիֆորնիայում` ինչպես քո նախնիները»: Իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է հաղորդավար Ահմեթ Հաքանին` նման ռասիստական հայտարարությունները չնկատելու և դրանց չարձագանքելու համար: Դատարանին առաջարկվելու է հաղորդավարին որպես վկա ներգրավել: İHD-ի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ բաժինը պնդում է, որ դա ոչ միայն Կարո Փայլանի հասցեին ուղղված վիրավորանք է, այլև բոլոր հայերին; Այսօր կազմակերպությունը հանդես է գալու մամուլի ասուլիսով, ապա հայցադիմումը ներկայացվելու է դատարան: CNNturk հեռուստաընկերության եթերում Ահմեթ Հաքանի հեղինակային «Չեզոք գոտի» հաղորդաշարի ապրիլի 25-ի հաղորդման խորագիրը եղել էր «1915, համատեղ ցավ»: Հաղորդմանը մասնակցել էին հայազգի Կարո Փայլանը, «Ռադիկալ» թերթի լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը, Թուրքիայի պատմության ինստիտուտի հայկական ամբիոնի ղեկավար Քեմալ Չիչեքը, նախկին պատգամավոր Ուլուչ Գուրքանը և Գիրեսունի համալսարանի ռեկտոր Այգուն Աթթարը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment