
HayNews.am. 3-5-2012- «Եվրատեսիլը և Ադրբեջանը» հոդվածի հեղինակ Ուոլթեր Մայերը, ըստ Spiegel.de-ի, գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատում է Ադրբեջանում «պետական հալածանքները»:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Ադրբեջանի մասին Գերմանիայի արտգործնախարարության վերջին զեկույցում նշվում է, որ «Կովկասի այս պետությունում բանտարկյալներին լավ չեն վերաբերվում, խորհրդարանական բանավեճը գրեթե անհնար է, և ընդդիմադիր ուժերի գործունեությունները խստորեն արգելված են և ենթարկվում են պետական հալածանքների»: Նկարագրելով Ադրբեջանում տիրող պետական հալածանքների մթնոլորտը, հեղինակը գրում է, որ, այնուամենայնիվ, «Եվրատեսիլ» երգի մրցույթը անցկացվելու է Բաքվում»: «Երբ եվրոպացիները շրջվում են դեպի Ադրբեջանի կողմը, նրանց ամենամեծ դժգոհությունը մարդու իրավունքների ոտնահարւմն է: Ամերիկյան ռազմագետները ավելի պրագմատիկ մոտեցում են ցուցաբերում: Երևում է, որ 2012 թվականի Ադրբեջանի և Իսրայելի միջև 1.6 մլրդ դոլար ռազմամթերքի գործարքը ակնհայտորեն նրանց ավելի է անհանգստացնում, քան 7 բանտարկյալների մասին զեկույցը, որն ունի հստակ քաղաքական ենթատեքստ»,- գրում է Մայերը: 2009 թվականին Բաքվում ԱՄՆ դեսպանի ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկած նամակում, դեսպանը Ադրբեջանի նախագահին համեմատում է մաֆիայի պարագլխի հետ, ինչպիսին են «Կնքահայրը» ֆիլմի «շեֆերը»: «Այնուամենայնիվ հնարավոր է՞ Ալիևի նման մեկի հետ բանակցել հանուն երգի մրցույթի»,-գրում է հեղինակը: Վերջում հոդվածի հեղինակը նշում է, որ «Ալիևի ընդդիմախոսները միայն մի բեմ ունեն իրենց դժգոհությունն արտահայտելու համար` այդ բեմը Բաքվում կայանալիք Եվրատեսիլ մրցույթն է»:
No comments:
Post a Comment