Saturday, May 5, 2012

Թուրքիայի նախկին նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Zham.am. 4-5-2012- Թուրքիայում քրեական գործ է հարուցվել «Արդարության պաշտպանների խումբ» կազմակերպության դեմ, որի անդամներից է նաեւ երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Գրում է Zaman-ը: Դատախազությունը ենթադրում է, որ խումբն ակտիվ մասնակցություն է ունեցել 1997 թվականի փետրվարի 28-ի հեղաշրջմանը, որը չորրորդն էր երկրի պատմության մեջ (նախորդները` 1960, 1971, 1980): Նշենք, որ իշխանափոխության համար գործը զինված պայքարին չհասավ. վարչապետ Նեջմեթթին Էրբականը հրաժարական էր տվել:

No comments: