«Լրագիր» 4-5-2012- Ինչպես է գնահատում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվող միջադեպերին: «Միջազգային հանրությունը ամենաբարձր մակարդակով, հիշեցնեմ Դովիլում նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին հայտարարեցին, որ ուժի կիրառումն է ստեղծել այս իրավիճակը և ուժի նոր կիրառումն անընդունելի է և խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Այդ ուղերձը հասցեագրված էր հենց Ադրբեջանին: Ոչ միայն հայտարարությունների միջոցով է հնչում արձագանքը: Համապատասխան բանակցությունների ժամանակ Ադրբեջանը լրջորեն զգուշացվում է այդ վարքագծի վերաբերյալ, որ դա անընդունելի վարքագիծ է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, առաջին հերթին հենց Ադրբեջանի համար», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:
Saturday, May 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment