Tert.am. 2-5-2012- Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, երևանցիներին կոչ արեց փրկել մարզերը, որոնք ըստ բանախոսի՝ավելի թույլ են ու մայրաքաղաքի պաշտպանության կարիքն ունեն: Նշելով, որ Երևանն այն միջավայրն է, որտեղ ինքն անցկացրել է ողջ կյանքը, այստեղ են ծնվել Վահան Հովհաննիսյանը, նրա երեխաները, թոռը, հայրն ու մայրը, և ապրել՝ տատերն ու պապերը, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարն ասաց. «Խնդրում եմ, պահանջում եմ՝ օգնե՜նք մեր մարզերին… Փոքր, աղքատ ու խեղճ մարզերի մեր ժողովուրդը կարող է չդիմանալ ընտրակաշառքներին: Դու, Երևա՛ն, պետք է փրկես ողջ հանրապետությունը, այսօր, Երևան քեզնից ենք պահանջում»: Բանախոսը հավելեց, որ լավ կյանքից չէ, որ մարզերի ժողովուրդը, թողած մաքուր օդն ու հայրական տները, «գալիս ու լցվում է» Երևան. իրենց մոտ ապրելու հնարավորություն այլևս չի մնացել: Եթե Երևանը ձայն տա Դաշնակցությանը, ապա կնպաստի, որպեսզի այս կուսակցությունը կյանքի կոչի սահմանամերձ գոտիներն ու գյուղերը մարդաշատ դարձնելու ծրագրերին: Ի , վերջո, ըստ Հովհաննիսյանի՝ վերաբնակեցման կարիք ունեն ոչ միայն ԼՂՀ ազատագրված տարածքները, այլև Հայաստանի շատ շրջաններ: Դաշնակցական պատգամավորը նաև բացատրեց, թե ինչու են այդքան ընդգծված շեշտադրում մայրաքաղաքի գործոնը: Դաշնակցականներն ունեն ինֆորմացիա, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության որոշ թեկնածուներ՝ տեսնելով, որ բաժանված փողն էլ չի օգնելու, մարդկանցից պահանջել են բաց քվեարկություն: Վահան Հովհաննիսյանը մեկ անգամ ևս բացատրեց, որ դա քրեական հանցագործություն է, և նա, ով կանի դա, ինչպես նաև նա, ով կպահանջի, պատասխան են տալու օրենքի առաջ: «Մի խաբվեք, քվեարկե՛ք Դաշնակցությանը: Եվ օրենքով՝ փակ և գաղտնի»,-ասաց Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցականը հավելեց, որ օրինակ՝ Մասիսում «Փարոսի» որոշ աշխատակիցներ, իրենց կուսակցապետերի դրդմամբ, մտնում են ամենաանպաշտպան տարրի՝ նապաստառուների տներն ու սպառնում, որ եթե ձայն չտան իշխող կուսակցությանը, նրանց նպաստները կկտրվեն: «Նախ՝ սուտ է. չեն կարող: Եթե նրանք փորձեն նման բան անել, այդ մենք կկտրենք նրանց ականջները»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ անարդարությունների դեմ պայքարողների թիվ մեկ հակառակորդը անկազմակերպվածությունն է, ուստիև բոլոր նրանց, ովքեր կլսեն, կկարդան իր խոսքը, ՀՅԴ Բյուրոյի անդամն առաջարկում է կատարել ճիշտ ընտրություն, «հասցնել անվրեպ հարված»: Այսինքն՝ ընտրել քվեաթերթիկի չորրորդ համարին: Այդ դեպքում ամսին յոթին «բոլորով արթնանում ենք ենք նոր Հայաստանում»: ՀՅԴ հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյան էլ նշեց, որ քարոզարշավի 24 օրերին քաղաքացիները տարբեր կուսակցությունների կողմից լսեցին ֆանտաստիկ խոստումներ, տեսան ընտրակաշառք, քննադատություն, հայհոյանք և սուտ: «Եվ միայն ՀՅԴ –ն էր, որ ոչ միայն ճշմարիտ խոսք ասաց, այլև խոստանում է, որ այն, ինչի մասին խոսել է, կխոսի նաև մայիսի 7-ից հետո, ինչպես խոսել է 2008, 2009 , 2010 թվականներին՝ հայ-թուրքական արձանագրություններից, սպառողական նվազագույն զամբյուղից, ինչի համար կռիվ է տվել , նվազագույն աշխատավարձից և այլն»: Գ.Մանուկյանը նաև նշեց, որ Ազատության հրապարակի հարթակի վրա կանգնած պատգամավորներից յուրաքանչյուրն իր գործով է ապացուցել իրենց յուրաքանչյուր խոսքի արժեքը: Thursday, May 3, 2012
Եթե փորձեն կտրել նպաստները, մենք էլ նրանց ականջները կկտրենք. Վահան Հովհաննիսյան
Tert.am. 2-5-2012- Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, երևանցիներին կոչ արեց փրկել մարզերը, որոնք ըստ բանախոսի՝ավելի թույլ են ու մայրաքաղաքի պաշտպանության կարիքն ունեն: Նշելով, որ Երևանն այն միջավայրն է, որտեղ ինքն անցկացրել է ողջ կյանքը, այստեղ են ծնվել Վահան Հովհաննիսյանը, նրա երեխաները, թոռը, հայրն ու մայրը, և ապրել՝ տատերն ու պապերը, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարն ասաց. «Խնդրում եմ, պահանջում եմ՝ օգնե՜նք մեր մարզերին… Փոքր, աղքատ ու խեղճ մարզերի մեր ժողովուրդը կարող է չդիմանալ ընտրակաշառքներին: Դու, Երևա՛ն, պետք է փրկես ողջ հանրապետությունը, այսօր, Երևան քեզնից ենք պահանջում»: Բանախոսը հավելեց, որ լավ կյանքից չէ, որ մարզերի ժողովուրդը, թողած մաքուր օդն ու հայրական տները, «գալիս ու լցվում է» Երևան. իրենց մոտ ապրելու հնարավորություն այլևս չի մնացել: Եթե Երևանը ձայն տա Դաշնակցությանը, ապա կնպաստի, որպեսզի այս կուսակցությունը կյանքի կոչի սահմանամերձ գոտիներն ու գյուղերը մարդաշատ դարձնելու ծրագրերին: Ի , վերջո, ըստ Հովհաննիսյանի՝ վերաբնակեցման կարիք ունեն ոչ միայն ԼՂՀ ազատագրված տարածքները, այլև Հայաստանի շատ շրջաններ: Դաշնակցական պատգամավորը նաև բացատրեց, թե ինչու են այդքան ընդգծված շեշտադրում մայրաքաղաքի գործոնը: Դաշնակցականներն ունեն ինֆորմացիա, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության որոշ թեկնածուներ՝ տեսնելով, որ բաժանված փողն էլ չի օգնելու, մարդկանցից պահանջել են բաց քվեարկություն: Վահան Հովհաննիսյանը մեկ անգամ ևս բացատրեց, որ դա քրեական հանցագործություն է, և նա, ով կանի դա, ինչպես նաև նա, ով կպահանջի, պատասխան են տալու օրենքի առաջ: «Մի խաբվեք, քվեարկե՛ք Դաշնակցությանը: Եվ օրենքով՝ փակ և գաղտնի»,-ասաց Վահան Հովհաննիսյանը: Դաշնակցականը հավելեց, որ օրինակ՝ Մասիսում «Փարոսի» որոշ աշխատակիցներ, իրենց կուսակցապետերի դրդմամբ, մտնում են ամենաանպաշտպան տարրի՝ նապաստառուների տներն ու սպառնում, որ եթե ձայն չտան իշխող կուսակցությանը, նրանց նպաստները կկտրվեն: «Նախ՝ սուտ է. չեն կարող: Եթե նրանք փորձեն նման բան անել, այդ մենք կկտրենք նրանց ականջները»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ անարդարությունների դեմ պայքարողների թիվ մեկ հակառակորդը անկազմակերպվածությունն է, ուստիև բոլոր նրանց, ովքեր կլսեն, կկարդան իր խոսքը, ՀՅԴ Բյուրոյի անդամն առաջարկում է կատարել ճիշտ ընտրություն, «հասցնել անվրեպ հարված»: Այսինքն՝ ընտրել քվեաթերթիկի չորրորդ համարին: Այդ դեպքում ամսին յոթին «բոլորով արթնանում ենք ենք նոր Հայաստանում»: ՀՅԴ հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյան էլ նշեց, որ քարոզարշավի 24 օրերին քաղաքացիները տարբեր կուսակցությունների կողմից լսեցին ֆանտաստիկ խոստումներ, տեսան ընտրակաշառք, քննադատություն, հայհոյանք և սուտ: «Եվ միայն ՀՅԴ –ն էր, որ ոչ միայն ճշմարիտ խոսք ասաց, այլև խոստանում է, որ այն, ինչի մասին խոսել է, կխոսի նաև մայիսի 7-ից հետո, ինչպես խոսել է 2008, 2009 , 2010 թվականներին՝ հայ-թուրքական արձանագրություններից, սպառողական նվազագույն զամբյուղից, ինչի համար կռիվ է տվել , նվազագույն աշխատավարձից և այլն»: Գ.Մանուկյանը նաև նշեց, որ Ազատության հրապարակի հարթակի վրա կանգնած պատգամավորներից յուրաքանչյուրն իր գործով է ապացուցել իրենց յուրաքանչյուր խոսքի արժեքը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment