Thursday, May 3, 2012

Մեծ եղեռնի մասին բարձրաձայնող թուրք հրատարակչին հերթական մրցանակը շնորհեցին

HayNews.am. 2-5-2012- Թուրքիայում հայտնի իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության հարցով ակտիվորեն զբաղվող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հերթական մրցանակին է արժանացել: PEN կազմակերպության կողմից սահմանվող Ջերի Լեյբերի անվան հրատարակչության ազատության միջազգային մրցանակը բաժին է հասել Զարաքոլուին: «Այս մրցանակը ոչ միայն իմն է, այլ նաև Թուրքիայի բանտերում պահվող մյուս լրագրողներինը, գրողներինն ու հրատարակիչներինը»,-մրցանակը ստանալուց հետո հայտարարել է թուրք իրավապաշտպանը: Նշենք, որ Զարաքոլուն Թուրքիայում հրատարակել է մի քանի տասնյակ գրքեր, որոնցում խոսվում է Հայոց ցեղասպանության փաստի մասին, ինչի պատճառով նա պարբերաբար հալածվել է պետության կողմից:

No comments: