Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գործող նախագահը, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը «ավելացնելու բան չունի» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը` շփման գծում արձանագրված վերջին միջադեպերի վերաբերյալ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը հանդես էին եկել հայտարարությամբ: ԵԱՀԿ Գործող նախագահը սատարում է այդ հայտարարությանը եւ ավելացնելու բան չունի», - այսօր Մեդիամաքս-ին ասացին ԵԱՀԿ Քարտուղարությունում: Ս.թ. փետրվարին Էյմոն Գիլմորը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ « իրավիճակը շփման գծում շարունակում է լուրջ խնդիր մնալ, եւ ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք աշխատում են կողմերի հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»: Thursday, May 3, 2012
ԵԱՀԿ Գործող նախագահը միջնորդների հայտարարությանը «ավելացնելու բան չունի»
Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Գործող նախագահը, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը «ավելացնելու բան չունի» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը` շփման գծում արձանագրված վերջին միջադեպերի վերաբերյալ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ օրը հանդես էին եկել հայտարարությամբ: ԵԱՀԿ Գործող նախագահը սատարում է այդ հայտարարությանը եւ ավելացնելու բան չունի», - այսօր Մեդիամաքս-ին ասացին ԵԱՀԿ Քարտուղարությունում: Ս.թ. փետրվարին Էյմոն Գիլմորը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ « իրավիճակը շփման գծում շարունակում է լուրջ խնդիր մնալ, եւ ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք աշխատում են կողմերի հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment