Thursday, May 3, 2012

Անանն ու Դավութօղլուն քննարկել են Սիրիայի հարցը

Tert.am. 3-5-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը Անանը զանգահարել է Դավութօղլուին է ներկայացրել Սիրիայում գործող դիտորդական առաքելության գործունեության մասին տեղեկություններ: Մոտ 15 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Դավութօղլուն ՄԱԿ ներկայացուցչին ներկայացրել է Սիրիայում իրավիճակի մասին թուրքական կողմի տեսակետը:

No comments: