Thursday, May 3, 2012

Սաակաշվիլի. Թբիլիսին Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքն էլ է

Panorama.am. 3-5-2012- Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ողջ Կովկասի մշակութային և պատմական մայրաքաղաքն է: Այս մասին, ինչպես փոխանցում է «apsny.ge», Սաակաշվիլին հայտարարել է Քութայիսի քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Լադո Մեսխիշվիլիի անվան թատրոնում: Սաակաշվիլին խոսել Թբիլիսիի նշանակության մասին և ասել, թե Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանային կենտրոն է դարձել, իսկ դրա դերակատարությունն աճում է օր օրի: «Թբիլիսին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մայրաքաղաքն է՝ պատմական և մշակութային տեսանկյունից: Հարցրեք Դաղստանի բազամազգ ժողովուրդներին, ինգուշներին, չեչեններին, օսերին, թե ինչ են նրանք կարծում: Թբիլիսին բոլորի համար պատմական և մշակութային կենտրոն է», - ասել է Վրաստանի ղեկավարը, հավելելով, թե Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանում օրինակ է դարձել բարեփոխումների և տնտեսական առաջընթացի առումով ևս:

No comments: