Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է նախագահի թեկնածու ինքնառաջադրված քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ հարցը: Ինքնաառաջադրված բոլոր քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին և որևէ առարկություն այդ կապակցությամբ չի եղել։ Ելնելով վերոնշյալից` ԿԸՀ-ն որոշել է գրանցել բոլոր 4 թեկնածուներին՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանին (ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Վալերի Սերգեյի Խաչատրյանին (թոշակառու, անկուսակցական), Բակո Սահակի Սահակյանին (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական) և Արկադի Իվանի Սողոմոնյանին (Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական): Հունիսի 20-ին ԿԸՀ-ում տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում կհաստատվի թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի ու անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 20-ին, որը կտևի մինչև հուլիսի 17-ի ժամը 24:00-ն։ Saturday, June 16, 2012
ԼՂՀ նախագահի թեկնածուները գրանցվեցին
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է նախագահի թեկնածու ինքնառաջադրված քաղաքացիներին որպես նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ հարցը: Ինքնաառաջադրված բոլոր քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին և որևէ առարկություն այդ կապակցությամբ չի եղել։ Ելնելով վերոնշյալից` ԿԸՀ-ն որոշել է գրանցել բոլոր 4 թեկնածուներին՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանին (ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական), Վալերի Սերգեյի Խաչատրյանին (թոշակառու, անկուսակցական), Բակո Սահակի Սահակյանին (ԼՂՀ գործող նախագահ, անկուսակցական) և Արկադի Իվանի Սողոմոնյանին (Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական): Հունիսի 20-ին ԿԸՀ-ում տեղի կունենա վիճակահանություն, որի արդյունքում կհաստատվի թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով վճարովի ու անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 20-ին, որը կտևի մինչև հուլիսի 17-ի ժամը 24:00-ն։
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment