Wednesday, June 6, 2012

Պեկինում հանդիպել են Իրանի և Տաջիկստանի նախագահները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր Պեկինում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Նրանք երկուսն էլ Չինաստանի մայրաքաղաքում մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովին: Ահմադինեժադը հանդիպումներ է ունենալու նաև Չինաստանի ու Ռուսաստանի նախագահներ Հու Ձինտաոյի և Վլադիմիր Պուտինի հետ: Պեկինում Իրանի առևտրի, լեռնահանքային ու մետալուրգիայի նախարարությունն արդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր է կնքել չինական MCC ընկերության հետ: Ըստ դրա՝ չինական ընկերությունն Իրանում իրականացնելու է 12 արդյունաբերական նախագիծ՝ ի հավելումն ներկայումս իրագործվող 5-ի: Չինաստանն Իրանի գլխավոր առևտրային գործընկերն է, իսկ Իրանը Չինաստանի երրորդ խոշոր նավթային մատակարարն է:

No comments: